National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 29

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»   օրինագիծը՝ կից փաթեթով:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով կարգավորվում են Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կետերի հետ կապված հարաբերությունները:

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ մայրաքաղաքում ներկայումս, առեւտուր է իրականացվում կամ ծառայություններ են մատուցվում նաեւ շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ, սակայն, առկա չեն օրենսդրական կարգավորումներ: Մասնավորապես, սահմանված չեն շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը, դրանց իրականացման ժամերը, առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները: Ամրագրված չեն նաեւ դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները:

Առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ՝ շրջիկ առեւտուր իրականացնողները թույլտվությունը կստանան Երեւանի քաղաքապետի կողմից, իսկ ավագանին կսահմանի դրանց ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման  ժամերը:

Պատգամավորն ընդգծել է, որ նախագծի նպատակը շրջիկ առեւտուրն արգելելը չէ:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, կարեւորելով նախագծի անհրաժեշտությունը, տեղեկացրել է, որ օրենքը Երեւանում փորձարկելուց հետո, նախատեսվում է այն կիրառել նաեւ հանրապետության մյուս քաղաքներում ու համայնքներում:

Պատգամավորներն իրենց ելույթնեում ընդգծել են ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, սակայն կարծում են, որ նախագծով բոլոր մտահոգությունները չեն փարատվում:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորի կարծիքով՝ լիազորությունները պետք է տրվի ոչ թե Երեւանի քաղաքապետին ու ավագանուն, այլ՝ Կառավարությանը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող  Սիսակ Գաբիելյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը  քննարկել է  պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով  առաջարկվում է ընդլայնել ՏԻՄ-երի հրապարակային գործունեությունը՝ նրանց հնարավորություն տալով իրենց մարմինների կողմից մշակված  նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակելու ՀՀ արդարադատության նախարարության  «Իրավական ակտերի նախագծերի հրապարակային միասնական կայքում»՝ e-draft.am-ում: Ըստ նախաձեռնության, նշված նախագծերը կհրապարակվե համայնքների պաշտոնական կայքերում, եւ e-draft.am-ում, ինչի շնորհիվ ՏԻՄ աշխատակազմերը կհետեւեն քաղաքացիների  առաջարկներին: ԱԺ փոխնախագահ  Լենա Նազարյանը նշել է, որ   փոփոխությունն  առայժմ՝ առաջիկա երկու տարիներին,  վերաբերելու է  20 հազար եւ ավելի  բնակչություն ունեցող 12 համայնքներին: Առաջարկվում է ընդլայնել նաեւ համայնքային պաշտոնական կայքերում հրապարակվող տեղեկությունների տեսակները եւ այլն:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ  ՀՀ Կառավարության եզրակացությունը դրական էր:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն  անդրադարձել է ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության որոշ գործընկերների ելույթներում հնչած քաղաքական գնահատականներին եւ  մեղադրանքներին՝ ուղղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբեր տարիների  գործունեությանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը  գործընկերներին հորդորել է ելույթ ունենալ՝ պահպանելով բարեկրթությունն ու քաղաքակիրթ  բանավիճելու կանոնները՝ զերծ մնալով հեգնախառն արտահայտություններից:   Նա առաջարկել է պահպանել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները եւ բանավիճել բացառապես խորհրդարանական գործունեության  հարթությունում:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Վահե Ղալումյանի հեղինակած  «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  նախագծով առաջարկվում է գործող օրենքի «Տեղական հանրաքվեի դրվող հարցերը»  հոդվածը լրացնել նոր մասերով, ըստ որոնց՝  համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, եւ բնականաբար, համայնքների վարչատարածքային բաժանման վերաբերյալ վերջնական որոշումները կկայացնեն համապատասխանաբար ՀՀ Կառավարությունը եւ Ազգային ժողովը:

Հարցի քննարկումը կշարունակվի ՀՀ ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում:

Այնուհետեւ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը, որը մասնավորապես վերաբերում էր շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող  խնդիրներին, հանքարդյունաբերությանը, անտառների պահպանությանը,  շրջակա միջավայրին պատճառված վնասի հետեւանքով մարդկանց առողջությանը հասցված վնասներին:

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Կառավարության ծրագրում ամրագրված է, որ գործադիր մարմնի քաղաքականությունն  ուղղված է շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների համալիր պահպանմանը, վերականգնմանն ու ողջամիտ օգտագործմանը՝  հավասարակշռելով այն սոցիալական արդարության եւ տնտեսական  արդյունավետության հետ:

Տիգրան Ավինյանը հստակեցրել է, որ Կառավարության համար հիմնական խնդիր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական եւ կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, ինչի համար ծրագրվել են եւ  իրականացվում են տարբեր միջոցառումներ:

 Հանքարդյունաբերության ոլորտի առնչությամբ փոխվարչապետը նշել է, որ այն լինելու է հնարավորինս թափանցիկ, եւ Կառավարությունն ապահովելու է հանրության առջեւ հաշվետվողականությունը: Այժմ մշակվում է ոլորտի հետագա զարգացման ռազմավարություն, իրականացվում են ախտորոշիչ ուսումնասիրություններ:

Շրջակա միջավայրի բարելավման նպատակով իրականացվում են անտառների վերականգնման աշխատանքներ,  նախատեսված են միջոցառումներ՝ ուղղված Սեւանա լճի մաքրմանն ու ձկնապաշարի ավելացմանը: Ինչ վերաբերում է մարդկանց առողջությանը հասցված վնասներին, ապա  Կառավարության պատասխանում նշվում է, որ շրջակա միջավայրի եւ այլ գործոնների՝ մարդու առողջության վրա բացասական ազդեցության պատճառահետեւանքային կապը հաստատելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարատեւ եւ խորացված համաճարակաբանական հետազոտություններ` զուգորդելով դրանք լաբորատոր հետազոտությունների հետ եւ ներգրավելով գիտական ներուժը: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես դիմել է Առողջապահության համաշխարհային  կազմակերպությանը՝ մեթոդաբանական աջակցություն ստանալու նպատակով, որի օգնությամբ? հիմնվելով ապացուցողական բժշկության եւ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանության վրա, հնարավոր կլինի գնահատել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդկանց առողջության վրա:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հարցապնդման առնչությամբ ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը՝ կարծիք հայտնելով, թե Տիգրան Ավինյանի նշած ուղղություններն իրականությանը չեն համապատասխանում, եւ հաճախ արվում է դրանց ճիշտ հակառակը: Անդրադառնալով հարցապնդման պատասխանին՝ Մանե Թանդիլյանը նկատել է, որ Կառավարությունը չի տիրապետում բնապահպանական խնդիրներին, իսկ մարդկանց   առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցությունն ակնհայտ է:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը նույնպես ներկայացրել է Մանե Թանդիլյանը: Նա վերստին անդրադարձել է շրջակա միջավայրի կրած բացասական ազդեցություններին եւ մարդկանց առողջությանը հասցված վնասներին՝ նշելով, որ հնարավորություն կա կանխարգելելու շրջակա միջավայրի բացասական ազդեցությամբ պայմանավորված   մահերը, իսկ դրա համար ցանկություն է պետք:

ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը կշարունակվի դեկտեմբերի 5-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am